Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Անցած 7 տարիները 7%-ով էլ չեն կրթել սրանց, չեն հասունացրել

Անցած 7 տարիները 7%-ով էլ չեն կրթել սրանց, չեն հասունացրել
02.04.2025 | 16:10

Իրականում նավակ ճոճողները ու նրանց վարքը էն լավագույն ցուցիչն է, որ սրանք 7 տարվա մեջ տենց էլ չլրջացան, չմեծացան, չզգացին պաշտոնավարման պատասխանատվությունը: Ոնց ալկաշ ակտիվիստ կային, տենց էլ մնացել են, ու անցած 7 տարիները 7%-ով չեն կրթել սրանց, չեն հասունացրել:

Իրենք նույն պոպուլիստն են, նույն անպատասխանատուն: Մի 2 բաժակ խմելուց հետո էլ ընդհանրապես մոռանում են իրենց ներկա կարգավիճակը, որովհետև մարդն է պաշտոնը պաշտոն դարձնում, ոչ թե պաշտոնը մարդուն՝ մարդ: Իրենք ԱԺ պատգամավոր են վկայականում, ոչ թե իրենց ուղեղներում: Էնտեղ իրենք ասֆալտին վեր ընկնողներ, փողոց փակողներ են:

Իրենք անպատասխանատու ակտիվիստ են մնացել պետական կառավարման, արտաքին քաղաքականության ու տնտեսության մեջ: Իրենց ակտիվիստի պահվածքը դժբախտությունների շարք բացեց հայ ժողովրդի ու Հայաստանի համար, որի վերջը չի էլ երևում:

Էս են սրանք, ու էս է սրանց ընտրողների որակը:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 7292

Մեկնաբանություններ